ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Ինտիմ հարաբերություններ. երբ և ինչքան
Գիտնականները, ինչպես միշտ, հարցին նայում են գիտական տեսանկյունից: Նրանք աշխատություններ են գրում կամ թեզեր պաշտպանում` հասկանալու համար, թե ինչպես կարող են մոլորակի տարբեր երկրների բնակիչներ հանդիսացող կինն ու տղամարդն ապրել իրար հետ կամ էլ հակառակը` առանց մեկը մյուսի: Օրինակ` նրանց հետաքրքրում է, թե ինչքան ժամանակ կարելի է ապրել առանց սեքսի, չվնասելով առողջությունը: Հայտնի է, որ կանայք իրենց բնույթով ավելի համբերատար են, քան տղամարդիկ. ու դա ոչ միայն կենցաղին է վերաբերում (ցաքուցրիվ իրեր և ուտելիք հեռուստացույցի առջև), այլև սեքսուալ կյանքին: Սակայն մեկամսյա հարաբերական հանգստից հետո, նույնիսկ ամենահամբերատար կանայք սկսում են ֆիզիկական ու հոգեկան դիսկոմֆորտ զգալ, որի նախանշանները շատ նման են դաշտանին նախորդող շրջանին. ջղայնություն, զայրույթի նոպաներ, կատաղություն ողջ աշխարհի վրա: Ընդ որում, կանայք առանձնապես չեն կարողանում իրենց զսպել,այդ պատճառով էլ այս վիճակը շուտով ոչ մեկի աչքից չի վրիպում:
Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, ավելի զուսպ են իրենց զգացումներում, սակայն սեռական երկարատև “ժուժկալության” սովոր չեն ու արդեն երկրորդ շաբաթ կամ էլ ավելի վաղ են սկսում տանջվել: Նրանք փորձում են զգացմունքային բռնկումները զսպել, որոշ ժամանակ, սակայն այդ լարվածությունը կուտակվում է և կարող է դրսևորվել ֆիզիկական ախտանշաններով, ինչպիսիք են` արյան բարձր ճնշում, ստամոքսի խոց ( նյարդային հանգամանքներով պայմանավորված): Սեքսի նկատմամբ վերաբերմունքը կնոջ ու տղամարդու մոտ տարբեր է: Եթե կնոջ սեքսուալության ծաղկունքն աստիճանաբար է մարում, դեռատի հասակում նվազագույնից սկսելով 30 տարեկանում հասնում է առավելագույն` ծաղկուն վիճակի, ապա տղամարդկանց մոտ սեքսուալության բարձունքը վաղ երիտասարդ հասակում է լինում: Այսինքն, սեքսուալ պահանջը վաղ երիտասարդության շրջանում ավելի է, քան միջին տարիքում ու նվազ` ծեր հասակում: Ավելի ուշ փորձ կուտակելուց հետո տղամարդը քանակից գերադասում է որակը ու սեքսուալ հարաբերությունները դառնում են կանոնավոր: Սակայն, հենց այս տարիքում է սկսվում միջին տարիքի ճգնաժամը: Անկողնում 1-2 անգամ անհաջողության մատնվելուց հետո 40-50 տարեկան տղամարդը սկսում է վախենալ: Հետաքրքրական է, որ տղամարդիկ` հետախույզները, օլիգարխները զինվորները, ավազակներն ու պաշտոնյաներն ավելի շատ են վախենում պրոստատիտից ու իմպոտենցիայից, քան մահից: Ընդհանրապես, տղամարդը 40-ից հետո ավելի շատ է սկսում հետևել առողջությանը (ինչը, հարկ է նշել, շատ խրախուսելի է) և ընկնել զանազան տագնապալի վիճակների մեջ (ինչն էլ, հասկանալի է, շատ վատ է): Սակայն, պետք է խուճապի չմատնվել ու կասկածահարույց ցանկացած խնդրի դեպքում դիմել մասնագետի: Հայտնի խոսք է` ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, քան բուժել:
03.05.2011
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ